Wednesday, May 13, 2015

Ֆիզիկա- Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ 

Ես կարողանում եմ չափել Ձայնից առաջացող հոսանքը օսիլոգրաֆի օգնությամբ:

Ես կարողանում եմ հաշվել մարմնի՝ Ներքին էներգիա- Պոտենցյալ և կինետիկ էներգիաների գումարը: 

Ես կարողանում եմ տարբերել՝ Ջերմահաղորդիչների եղանակները- ճառագայթող և կոնվեկցիոն: 

Ես կարողանում եմ տարբերել լավ և վատ ջերմահաղորդականություն ունեցող նյութերը: 

Ես կարողանում եմ կատարել չափումներ՝ Նժարավոր կշեռքով: 

Tuesday, April 28, 2015

Մենք շարժվում ենք առաջ՝ հիշողությունները չմոռացած

Դանիել Վարուժանը հայ զինվորի տեսքով գրող է ինձ համար:
Վարուժան կարդալիս` իմ մեջ գտնում եմ  հայրենասեր մարդու կերպարը: Աչքերիս առջևով անցնում են կադրեր: Մտքումս երգում եմ ՙՙ«Երազ իմ երկիր հայրենի» երգը: Հայրենի, որտեղ ես ապրում եմ, սակայն այն երազ է ինձ համար: Ուզում եմ ապրել իմ Հայրենիքի հոգում: Դառնալ մի մասը նրա: Մտնել աշխարհը քաջ զինվորի ու լինել մարտիկը իմ երկրի: Բայց և այնպես վախենում եմ մտքից՝ չեմ ուզում լինել պարտված: Կոտրված ու հուսախաբ եղած հայ: Ւմ կոչումն այդ չէ: Ես չեմ ծնվել մարտիկ լինելու համար: Ես չեմ ծնվել ընդմիշտ հաղթող լինելու համար: Կյանքում լինում են անկումներ, լինում  են նաև բարձունքներ, բայց մենք երբեք չենք մնում նույն տեղում: 
Մենք շարժվում ենք առաջ՝ հիշողությունները չմոռացած:   
Հայրենի ոգին
Հայր օրհնե

Անձայն հյուրը

Ես հիմա էլ, ինչպես առաջ սիրում եմ հետևել, արևի մայր մտնելուն, ներսովս զգալով, թե ինչպես է գիշերը մոտենում... Այնքան դանդաղ և այնքան հիշառժան: Այդ րոպեներին իմ մտքերում, ես երազում եմ իրական հրաշքի մասին...: Հրաշքի մասին, որը հեքիաթային փայլ է տարածում իմ աչքերից: Սերը գալիս է անձայն... Հեռանում նույնպես անձայն: Հազարավոր գիշերներում և ցերեկներում այն լսում է քո կանչը և գալիս է քեզ մոտ

Ոչինչ չի փոխվի

Համո Սահյանը մեր այն բացառիկ գրողներից է, ով գրում է այնպես, որ թախիծն ու ժպիտը հասկանալի ու հասանելի է դառնում շարքային ընթերցողի համար:
Սահյանը իր «Ոչինչ չի փոխվի» բանաստեղծությամբ տարավ ինձ հեռու: Սուզվեցի իմ մտքերի հեղեղի մեջ և մոռացա, որ կա ժամանակ: ժամանակ, որը տրված է ոմանց իրենց գտնելու, իսկ ոմանց էլ՝ կորցնելու համար...
Ժամանակն անկանխատեսելի է: Ժամանակի մեջ կա զգացմունք անկասկած: Ժամանակի ընթացքում դու ժպտում ես, հաճախ էլ՝ լալիս: Ավաղ ժամանակը չունի կարողություն բուժելու վերքեր: Մաքրելու սպիեր: Այն չունի կարողություն ջնջել անցյալը: Ժամանակը տրված է մտածելու և գործելու համար:

Սահմանված անսահմանը

Երբեմն մտածում եմ սահմանների մասին: Մտածում եմ, թե որն է սահմանը, մի՞ թե չկա այնպիսի մի բան, որը սահմաններ չի պահանջում:
Ինչո՞ւ չկան զարթուցիչներ մտքերի, որոնք կարթնացնեն իմ մեջ ցանկություն երազելու:
Ինչո՞ւ չկան լամպեր աչքերիս համար, որոնք կվառեն լույսեր իմ մութ ճանապարհին:

Ես մի անծանոթ եմ, ում ճանաչում են շատերը, ում սիրում են շատերը, միգուցե շատերն էլ ատում են, բայց ահա նա քայլում է իր հիշողությունների ստվերի ետևից: 

Մի անգամ ինձ արթնացրեց անձրևառատ առավոտը, երբ մռայլ ամպերը նայում էին իմ լուսամուտին: Ու ամենը, ինչ ես հիշում էի՝   ոչինչն էր... 
Ու ժամերն էլ ասես կանգ էին առնում այդ հորդառատ օրվա մեջ: 
Ես կանգնած իմ լուսամուտի առջև՝  սպասում եմ ինձ հարազատ ձայնի տիրոջը: Բայց նա հիմա քնած է: Կամ էլ որպես հրեշտակ հոգ է տանում այն մասին, որ բնությունը արթնանա քնից:
Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը ... Իմը արթնանալն ու քեզ սպասելն է...

Ասում են, թե...

Ռաֆայել Իշխանյանն ասում էր, որ ուսուցչից նեղանալը անմտություն է: Նեղանալն անմտություն է: Ես լրիվ համաձայն եմ, բայց կբարձրաձայնեմ, որ ընկճվելն ավելի հաճախ է պատահում: Նեղանալը ընկճվելուց ավելի ցավոտ չէ ինձ համար: Ուսուցիչ նշանակում է ուղղորդող: Նրանից իրականում այնքան բան է կախված: Նա է տրամադրություն ստեղծողը: Տրամադրություն բարձրացնողն ու իջեցնողը: Հույս տվողն ու կոտրողը: Ամեն առավոտ մի յուրահատուկ սպասումով եմ տանից դուրս գալիս: Այն մեծ սպասումով, որ գնալու եմ դպրոց, այն դպրոցը, որը ինձ հարազատ տան պես է: Որտեղ ինձ սպասում են... Որտեղ ինձ լսում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես լուռ եմ...

Եթե արևներ լինեին...

Մարդիկ շատ տարբեր են: 
Նրանցից և ոչ մեկը ստեղծված չէ նույնանման: Նրանց մտքերն ու գործերը նույնպես տարբեր են:
Մարդկանց արևի նման չես կարող նայել, եթե նրանք թաքցնում են իրենց ներսի արևին:
Եթե նրանք  ծածկում են շողերը արևի:
Եթե նրանք արևը դարձրել են մոխրի մասնիկ:
Եթե նրանց սրտի արևը դարձել է գործիք ուրիշների համար: Եթե արևեր լինեին մարդկանց մտքերը...ախր, եթե լինեին...
Այդ ժամանակ միգուցե արևներ դառնային...