Tuesday, April 28, 2015

Սահմանված անսահմանը

Երբեմն մտածում եմ սահմանների մասին: Մտածում եմ, թե որն է սահմանը, մի՞ թե չկա այնպիսի մի բան, որը սահմաններ չի պահանջում:
Ինչո՞ւ չկան զարթուցիչներ մտքերի, որոնք կարթնացնեն իմ մեջ ցանկություն երազելու:
Ինչո՞ւ չկան լամպեր աչքերիս համար, որոնք կվառեն լույսեր իմ մութ ճանապարհին:

Ես մի անծանոթ եմ, ում ճանաչում են շատերը, ում սիրում են շատերը, միգուցե շատերն էլ ատում են, բայց ահա նա քայլում է իր հիշողությունների ստվերի ետևից: 

Մի անգամ ինձ արթնացրեց անձրևառատ առավոտը, երբ մռայլ ամպերը նայում էին իմ լուսամուտին: Ու ամենը, ինչ ես հիշում էի՝   ոչինչն էր... 
Ու ժամերն էլ ասես կանգ էին առնում այդ հորդառատ օրվա մեջ: 
Ես կանգնած իմ լուսամուտի առջև՝  սպասում եմ ինձ հարազատ ձայնի տիրոջը: Բայց նա հիմա քնած է: Կամ էլ որպես հրեշտակ հոգ է տանում այն մասին, որ բնությունը արթնանա քնից:
Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը ... Իմը արթնանալն ու քեզ սպասելն է...

No comments:

Post a Comment